RSS

Շառլ Ազնավուրը թերթավաճառ,աշխարհի ամենակարճ նամակի հեղինակը…

08 Jun

Երբ 1939թ.-ին սկսվեց համաշխարհային պատերազմը, մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի հայրը` Միքայել Ազնավուրյանը, մի անգամ տուն վերադառնալով` ասաց հավաքագրվեցի,  իսկ երբ մայրն ու քույր Աիդան արցունքոտ աչքերով հանդիմանեցին Միքայելին` ասելով, թե ով էր իրեն խնդրել գնալ պատերազմ, Շառլի հայրը պատասխանեց. «Ոչ ոք, ճիշտ է, բայց այսերկիրը լավ վերաբերվեց մեզ, սիրով ընդունեց եւ ապրելու հնարավորություն տվեց…Դժվար ժամանակներին է, որ պետք է երախտահատույց լինենք: Բացի այդ, ես կամաչեի առոք-փառոք ման գալ մի քաղաքում, որտեղ ոչ մի տղամարդ չի մնացել»: Երբ հայրը մեկնեց պատերազմ 15-ամյա Շառլը`մի կապոց թեւի տակ դրած,վ աճառում էր թերթեր: Վազվզելով Փարիզի փողոցներում` նա աղաղակում էր` գնեցեք «Էնտրան», գնեցեք «Էնտրան»…վերջին լուրերը: Աղբյուրը` Ազնավուրը Ազնավուրի մասին գրքից:

Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ գրել է «կենդանի» նամակ, իսկ պատմության մեջ ամենակարճ ու հակիրճ շարադրված նամակի հեղինակը եղել է բոլոր ժամանակների հանճարներից մեկը`Վիկտոր Հյուգոն: Ֆրանսիացի աշխարհահռչակ գրողը, ցանկանալով իմանալ, թե ինչպես է ընթանում իր վեպերից մեկի վաճառքը, հրատարակչին է ուղարկել ընդամենը մի նշան, հարցականի նշանը`? : Հրատարակիչը, պատասխանելով նույն ոճով, պատասխան նամակում գրել է բացականչության նշանը`!:

Վերջինիա Վուլֆը (բրիտանացի գրող և գրաքննադատ 1882—1941, եղել է բրիտանական գրական հասարակության հայտնի դեմք և Բլումսբերի խմբակի պատվավոր անդամ) իր գրքերի մեծամասնությունը գրել է կանգնած:

           Ամենամասշտաբային ինտերնետ-հարցազրույցը տվել է աշխարհահռչակ The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքարթնին 1997թ.-ին: Այն նվիրված է եղել երգչի «Flaming Pie» ձայնասկավառակի թողարկմանը: Օն-լաjն հարցազրույցի ընթացքում ուղարկվել է շուրջ 3 միլիոն հարց, որոնցից միայն 200-ին է տրվել պատասխան:

1982 թ-ին Սոֆի Լորենը լքեց Իտալիան` այն բանից հետո, երբ 17 օր անցկացրեց բանտում` հարկերը չմուծելու պատճառով:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: