RSS

Տարբեր հետաքրքիր փաստեր

08 Jun

1912-1948թթ. Օլիմպիական մեդալներ շնորհվում էին նաեւ գրականության, ճարտարապետության, երաժշտության, գեղանկարչության ոլորտներում վաստակ ունեցած անձանց:

Ամբիդեկստրերը այն մարդիք են, որոնք ունակ են հավասարապես օգտագործել երկու ձեռքերն էլ: Աշխարհի բնակչության միայն 1% է օժտված այդ հատկանիշով:

1880թ.-ին կոկաինը ազատ վաճառվում էր: Դրանով բուժում էին մրսածությունը, նեվրալգիան, գլխացավերը, անքնությունը:

Նորվեգիայի հյուսիսում կա մի խանութ, որն  ինչքան էլ որ տարօրինակ հնչի, աշխատում է ինքնասպասարկումով, առանց որեւէ վաճառողի: Ամբողջ գործընթացը տեղի է ունենում այսպես. գնորդը, մտնելով խանութ, կատարում է իր գնումները, ապա վճարում խանութում տեղադրված կասայի մեջ, իսկ իր մանրը վերցնում հատուկ մանր գումարների համար նախատեսված տուփից: Խանութում վաճառվում են տարբեր տեսակի ապրանքներ, շորեր, սննդամթերք եւ այլն: Ամեն ինչ կատարվում է բացառապես փոխադարձ վստահության հիմքի վրա ու մինչ այժմ դեռեւս չի գրանցվել գողության կամ խարդախության որեւէ դեպք:

«Chupa Chups» -ի լոգոտիպի հեղինակն է մեծ սյուրռեալիստ Սալվադոր Դալին: «Chupa Chups»-ի սկզբնական անունը եել է «És rodó i dura molt, Chupa Chups», որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է«Այն կլոր է ու երկար»: Ընկերությունը ստեղծվել է 1958թ.ին Էնրիկե Բերնատոմի կողմից:

Երբ ամերիկացի տիեզերեգնաց Նեյլ Արմսթրոնգ հատեց լուսնի մակերեսը, նրա առաջին արտաբերած բառերը եղան,- «Մաղթում եմ քեզ հաջողություն պարոն Գորսկի»: Դեռ երեխա ժամանակ ԱՐմսթրոնգը պատահաբար լսել էր հարեւան  Գորսկի ազգանունով ամուսնական զույգի վեճը, ուր տիկին Գորսկին, հանդիմանելով ամուսնուն, ասել էր. «Ավելի շուտ մեր հարեւանի երեխան կթռչի լուսին, քան դու կբավարարես կնոջը»

 

Շվեցիարիայի Սեվելեն կոչվող փոքրիկ քաղաքում կա մի հյուրանոց, որն ունի “0″ աստղ: 0-աստղանի հյուրանոցում չկան առանձին համարներ, իսկ բաղնիքը ընդհանուր է:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: