RSS

Կանանց արգելվում է մերկանալ

Ծովում լողանանալն միշտ էլ հաճելի է, սակայն դա ամեն  կնոջ տրված չէ, քանի որ կա վայր, որտեղ լողազգեստ հագնելու համար տվյալ կինը կարող է պատժվել օրենքով: Իտալական Տրոպեա քաղաքում օրենքը արգելում է «գեր» և «տգեղ» կանանց մերկանալ լողափում: Իսկ ահա կանաց գիրությունն ու տգեղութունը որոշում են ոստիկանները:

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off Հունիսի 9, 2012 in Ինտիմ

 

Մարդկային զավեշտներ`Վիդեոշարք

I Believe I Can Fly…

Խելագար աղջիկը գրադարանում…

Մարդու եւ բադի հակամարտությունը…

Ղազազստանի հիմնը Ռիկի Մարտինի հնչյուններով…

Արտիստիկ դիրիժորը…

Մեր օրերի Zorro…

Անամոթ դելֆինը…

Խիզախ լողորդը…

 

Հետաքրքիր փաստեր բրենդների մասին

«Նոկիա» ընկերության առաջին արտադրանքը եղել են կալոշներ եւ թղթեր: Դեռեւս հեռավոր 1865թ.-ին ֆինլանդացի ինժեներ Ֆրեդրիկ Իդեստամն ստեղծեց թուղթ արտադրող գործարան, որն էլ հետագայում արտադրեց կալոշներ:

«Kodak»ընկերության անունը հղացել է ընկերության հիմնադիր`Ջորջ Ինսթմենի «K» տառի հանդեպ ունեցած սիրուց:  Նա փնտրում էր բառ, որը կսկսվեր ու կվերջանար այդ տառով, առավել եւս, որ գրեթե բոլոր այբուբեններում K տառը գրվում է միատեսակ: Ի վերջո նա գտավ «Kodak» անվանումը ու դարձրեց այն ընկերության լոգոն:

ճապոնական Sony ընկերությունը նախկինում կոչվել է Totsuko: Այն փոխվել է հեշտ արտաբերման համար:

 

Գրաֆիկով սեքսը դրդում է դավաճանության

Գրաֆիկով սեքսը դրդում է դավաճանության: Հարավկորեացի մասնագետները, ովքեր հետազոտել են ավելի քան 400 մարդկանց վարքը,պարզել են, որ յուրաքանչյուր 10-րդ տղամարդը ընտանիքից  դուրս սիրային կապ է ունեցել, քանի որ կնոջ հետ սեռական շփումները տեղի են ունեցել գրաֆիկով: Իսկ 10-ից 4-ը խոստովանել են, որ երեխա ունենալու փորձերն իրեն իմպոտենտ են դարձրել: ՈՒշագրվ է նաեւ այն, որ սեռական ակտերի թվի ավելացմանը զուգահեռ տղամարդկանց մոտ ավելացել է նաեւ սթրեսը: Դա ապացուցում է այն փաստը, որ սթրեսի վիճակում տղամարդկանց մոտ նվազում է տեստոստերոնի մակարդակը, որը կապ ունի լիբիդոյի հետ: Սովորաբար զույգերն անցնում են գրաֆիկով սեքսի, երբ ուզում են երեխա ունենալ: Մասնագետները խորհուրդ են տալիս գրաֆիկով սեքսը չերկարաձգել 3 ամսից ավելի,հաղորդում է limon.ee-ը:

 

Պիտակներ՝

Շառլ Ազնավուրը թերթավաճառ,աշխարհի ամենակարճ նամակի հեղինակը…

Երբ 1939թ.-ին սկսվեց համաշխարհային պատերազմը, մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի հայրը` Միքայել Ազնավուրյանը, մի անգամ տուն վերադառնալով` ասաց հավաքագրվեցի,  իսկ երբ մայրն ու քույր Աիդան արցունքոտ աչքերով հանդիմանեցին Միքայելին` ասելով, թե ով էր իրեն խնդրել գնալ պատերազմ, Շառլի հայրը պատասխանեց. «Ոչ ոք, ճիշտ է, բայց այսերկիրը լավ վերաբերվեց մեզ, սիրով ընդունեց եւ ապրելու հնարավորություն տվեց…Դժվար ժամանակներին է, որ պետք է երախտահատույց լինենք: Բացի այդ, ես կամաչեի առոք-փառոք ման գալ մի քաղաքում, որտեղ ոչ մի տղամարդ չի մնացել»: Երբ հայրը մեկնեց պատերազմ 15-ամյա Շառլը`մի կապոց թեւի տակ դրած,վ աճառում էր թերթեր: Վազվզելով Փարիզի փողոցներում` նա աղաղակում էր` գնեցեք «Էնտրան», գնեցեք «Էնտրան»…վերջին լուրերը: Աղբյուրը` Ազնավուրը Ազնավուրի մասին գրքից:

Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ գրել է «կենդանի» նամակ, իսկ պատմության մեջ ամենակարճ ու հակիրճ շարադրված նամակի հեղինակը եղել է բոլոր ժամանակների հանճարներից մեկը`Վիկտոր Հյուգոն: Ֆրանսիացի աշխարհահռչակ գրողը, ցանկանալով իմանալ, թե ինչպես է ընթանում իր վեպերից մեկի վաճառքը, հրատարակչին է ուղարկել ընդամենը մի նշան, հարցականի նշանը`? : Հրատարակիչը, պատասխանելով նույն ոճով, պատասխան նամակում գրել է բացականչության նշանը`!:

Վերջինիա Վուլֆը (բրիտանացի գրող և գրաքննադատ 1882—1941, եղել է բրիտանական գրական հասարակության հայտնի դեմք և Բլումսբերի խմբակի պատվավոր անդամ) իր գրքերի մեծամասնությունը գրել է կանգնած:

           Ամենամասշտաբային ինտերնետ-հարցազրույցը տվել է աշխարհահռչակ The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքարթնին 1997թ.-ին: Այն նվիրված է եղել երգչի «Flaming Pie» ձայնասկավառակի թողարկմանը: Օն-լաjն հարցազրույցի ընթացքում ուղարկվել է շուրջ 3 միլիոն հարց, որոնցից միայն 200-ին է տրվել պատասխան:

1982 թ-ին Սոֆի Լորենը լքեց Իտալիան` այն բանից հետո, երբ 17 օր անցկացրեց բանտում` հարկերը չմուծելու պատճառով:

 

Տարբեր հետաքրքիր փաստեր

1912-1948թթ. Օլիմպիական մեդալներ շնորհվում էին նաեւ գրականության, ճարտարապետության, երաժշտության, գեղանկարչության ոլորտներում վաստակ ունեցած անձանց:

Ամբիդեկստրերը այն մարդիք են, որոնք ունակ են հավասարապես օգտագործել երկու ձեռքերն էլ: Աշխարհի բնակչության միայն 1% է օժտված այդ հատկանիշով:

1880թ.-ին կոկաինը ազատ վաճառվում էր: Դրանով բուժում էին մրսածությունը, նեվրալգիան, գլխացավերը, անքնությունը:

Նորվեգիայի հյուսիսում կա մի խանութ, որն  ինչքան էլ որ տարօրինակ հնչի, աշխատում է ինքնասպասարկումով, առանց որեւէ վաճառողի: Ամբողջ գործընթացը տեղի է ունենում այսպես. գնորդը, մտնելով խանութ, կատարում է իր գնումները, ապա վճարում խանութում տեղադրված կասայի մեջ, իսկ իր մանրը վերցնում հատուկ մանր գումարների համար նախատեսված տուփից: Խանութում վաճառվում են տարբեր տեսակի ապրանքներ, շորեր, սննդամթերք եւ այլն: Ամեն ինչ կատարվում է բացառապես փոխադարձ վստահության հիմքի վրա ու մինչ այժմ դեռեւս չի գրանցվել գողության կամ խարդախության որեւէ դեպք:

«Chupa Chups» -ի լոգոտիպի հեղինակն է մեծ սյուրռեալիստ Սալվադոր Դալին: «Chupa Chups»-ի սկզբնական անունը եել է «És rodó i dura molt, Chupa Chups», որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է«Այն կլոր է ու երկար»: Ընկերությունը ստեղծվել է 1958թ.ին Էնրիկե Բերնատոմի կողմից:

Երբ ամերիկացի տիեզերեգնաց Նեյլ Արմսթրոնգ հատեց լուսնի մակերեսը, նրա առաջին արտաբերած բառերը եղան,- «Մաղթում եմ քեզ հաջողություն պարոն Գորսկի»: Դեռ երեխա ժամանակ ԱՐմսթրոնգը պատահաբար լսել էր հարեւան  Գորսկի ազգանունով ամուսնական զույգի վեճը, ուր տիկին Գորսկին, հանդիմանելով ամուսնուն, ասել էր. «Ավելի շուտ մեր հարեւանի երեխան կթռչի լուսին, քան դու կբավարարես կնոջը»

 

Շվեցիարիայի Սեվելեն կոչվող փոքրիկ քաղաքում կա մի հյուրանոց, որն ունի “0″ աստղ: 0-աստղանի հյուրանոցում չկան առանձին համարներ, իսկ բաղնիքը ընդհանուր է:

 

10 Փաստ համբույրի մասին

1.«Համբույր» բառը առաջացել է գերմաներեն «kussjan» բառից:
2. Միջինում մարդը իր ողշ կյանքի ընթացքից մոտ 15 օր նվիրում է համբույրին:
3. Մեկ ժամվա ընթացքում համբուրվելն ավելի օգտակար է առողջությանը, քան նույն ժամանակահատվածը անցկացնել սպորտզալում:
4. Առաջին համբույրի տեսարանը կինոմատոգաֆիայում եղել է 1886թ.-ին, Թոմաս Եդիտոնի «Համբույր» ֆիլմում ու տեւել 30 վայրկյան:
5.ԱՄՆ-ի Մինեսոտա քաղաքի մի բնակիչ`Ալֆրեդ Վոլֆմանը (Alfred Wolfman), 1990թ.-ին գրանցել է ռեկորդ` 8 ժամում համբուրելով 8001 հոգու:
6. Սովորական համբույրի ժամանակ աշխատում է ընդամենը 2 մկան, իսկ կրքոտ համբույրի ժամանակ 34:
7. Մարդկության 50 տոկոսը առաջին անգամ համբուրվում է 14 տարեկանը չբոլորած:
8. Համբույրի ժամանակ մարդկանց 66 տոկոսը փակում է աչկերը:
9. Միջնադարյան Իտալիայում`տղամարդը, ով կհամբուրեր կնոջը հասարակական վայրում, պարտավորվում էր ամուսնանալ նրա հետ:
10. Հետազոտությունների արցունքում պարզ է դարձել, որ համբուրվելու երեւույթը սկիզբ է առել դեռեւս մեր թվարկությունից 3000 տարի առաջ:

 
 

Պիտակներ՝